Բայդենը չի կարողացել հաշվել տարեսկզբից անցած ամիսների քանակը
ДосугԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթքում թույլ տվեց։ Կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստումների վերաբերյալ իր խոսքում նա ասաց, որ այս հունվարից, այսինքն`«15 ամսվա ընթացքում», կորոնավիրուսային վարակների թիվը զգալիորեն նվազել է:
«Հունվարի 20-ից, այսինքն՝ շուրջ 15 ամիս անց, ամենօրյա վարակների միջին թիվը 184,000-ից իջել է 19,000», - ասաց Բայդենը:
Սպիտակ տունը ավելի ուշ հրապարակել է ելույթի տեքստի փոփոխված տարբերակը։ Դրա մեջ «15»-ը ջնջվել և քառակուսի փակագծերի մեջ գրվել է «5» թվանշանը: Հայտնի է, որ սա ներկայիս նախագահի առաջին լեզվի սայթաքումը չէ: Անցյալ ամիս Բայդենը շփոթել էր «էսկալացիա» և «վակցինացիա» բառերը, ինչպես նաև սխալ էր արտասանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը: