Եթե ոչ մի բան չեք կարող հետ բերել, ինչո՞ւ եք ուզում գալ իշխանության․ Պետրոս Ղազարյանը՝ Արթուր Վանեցյանին
Political«Նախկինում գործած բոլոր սխալներն ուղղելի են, այս իշխանությունների գործած սխալներն անդառնալի են։ Էն, ինչ արել են այս իշխանությունները, որևէ կերպ չենք կարող հետ բերել․ չենք կարող հետ բերել մեր կորցրած հայրենիքի մի հատվածը, չենք կարող հետ բերել մեր անվտանգային համակարգը, չենք կարող հետ բերել մեր զոհված, նահատակված հերոսներին, չենք կարող հետ բերել այն իրավիճակը, երբ մարդիկ՝ հայերը, բոլորը մեկ բռունցք եղած պայքարում էին արտաքին թշնամու դեմ․․․․»,- Հ1-ի տաղավարում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Հաղորդավարն, ընդմիջելով վարչապետի թեկնածուին, հարցրեց․ «Եթե ոչ մի բան չեք կարող հետ բերել, ինչո՞ւ եք ուզում գալ իշխանության կամ իշխանությանը հեռացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում։