Սեբալոսը և Էդեգորը լքում են «Արսենալը»
СпортՖուտբոլիստներ Դանի Սեբալոսը և Մարտին Էդեգորը լքում են անգլիական «Արսենալը», հայտնում է լոնդոնյան ակումբի կայքը: Ֆուտբոլիստներն ավարտել են վարձակալության պայմանագրերը և վերադառնում են Մադրիդի «Ռեալ»։ Սեբալլոսը «Արսենալում» խաղում է 2019-ի ամռանից: «Զինագործները» վարձակալել են 24-ամյա կիսապաշտպանին մեկ մրցաշրջանով, ապա երկարաձգել վարձակալության պայմանագիրը: Լոնդոնցիների համար Սեբալոսը անցկացրել է 77 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ: Էդեգորը «Արսենալ» է տեղափոխվել հունվարին, ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: