Մայրաքաղաքի կանգառասրահները փոխարինվում են նորերով
ОбществоԵրևանի քաղաքապետարանի և մասնավոր կազմակերպության համագործակցությամբ փոխարինվում են քաղաքի կանգառասրահները։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անցած հանգստյան օրերին նոր կանգառասրահներ են տեղադրվել Տիգրան Մեծ պողոտայի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի դիմացի և Աբովյան փողոցի՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից հատվածներում: