Համաներում կհայտարարենք նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած. Սարգսյան
Ես հաճախ եմ լսում իմ թիմակիցներից՝ արդյոք հաղթանակի դեպքում, ինչում ես ավելի քան վստահ եմ, պատեհապաշտները դարձյալ չեն հայտնվի մեր շարքերում իմ ներողամտության կամ ոչ հիշաչարության արդյունքում: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Ասեմ այսպես. այս ծանրագույն ազգային ճգնաժամում պետք է անկարեւոր համարենք ամեն ինչից, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելը: Ուստի բոլոր նրանք, որոնք պետականակործան տականքի դեմ խրամատում կկանգնեն մեր կողքին, այս պահից սկսած, ոչ թե այն պահին, երբ կզգան հաղթանակի հոտը եւ իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա: Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ, բոլոր հետեւանքներով հանդերձ»,-ասաց նա: