Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել իրենց հարաբերություններում ցուցաբերել առավելագույն զսպվածություն
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի արտգործնախարարը Ռուսաստանի և Գերմանիայի գործընկերների հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է Ուկրաինայում խնդրի կարգավորման համար Նորմանդական ձևաչափով ջանքերի շարունակումը: Ֆրանսիայի արտգործնախարարը Ռուսաստանին հորդորել է խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով լարվածության աճին:
Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համաձայնեցմամբ, կշարունակի ջանքերը՝ ուղղված Բաքվի և Երևանի միջև լարվածության թուլացմանը: Ֆրանսիայի արտգործնախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն իրենց հարաբերություններում: