Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Արթուր Քաթանյանին հայկական կողմին հանձնելու մասին
ՀասարակությունԱդրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է «սահմանը հատելիս» բերման ենթարկված զինծառայողին հայկական կողմին հանձնելու մասին, հաղորդում է Ռիա Նովոստին:
«Քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 8-ին Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանին բերման ենթարկված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարտանյանը դիվերսիա իրականացնելու նպատակով չի հայտնվել Ադրբեջանի տարածքում: Պարզվել է, որ նա մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել․
«Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։