Ծնվել է Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի երկրորդ որդին
ԺամանցՄարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Զույգի երեխան ծնվել է երեկ՝ հունիսի 8-ին, Լոս Անջելեսի ծննդատներից մեկում:
Երգչուհին որդի է ունեցել: Զույգը դեռ չի հայտնել երեխայի անունը, սակայն մտերիմների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ փոքրիկին անվանակոչել են Ռոբերտ:
«Բարի գալուստ, մեր երկրորդ հրաշք»,-Ինստագրամի իր էջում գրել է Հռիփսիմեն: Իսկ մինչ այդ Մարտինը լուսանկարն էր հրապարակել ծննդատնից՝ «Գնացիիինք» գրառմամբ: