Ինչպես գերիների հարցը կլուծի Տիգրան Ուրիխանյանը՝ առանց Աշոտին հանձնելու
ВидеоՄենք պատրաստ ենք ընտրությունների հաջորդ օրն առավոտյան ռազմավարական գործընկերոջ առջև փոխադարձ հարգանքի, փոխգործակցության, բայց և պահանջատիրության մթնոլորտում դնել այդ հարցը, որի լուծումը պետք է տեղի ունենա նույն օրը երեկոյան։ Իսկ եթե դա տեղի չունեցավ, մենք չենք վախենալու իշխանություն կորցնելուց։ Օտարերկրյա ուժերի ազդեցությամբ, մասնավորապես` տարածաշրջանում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող գործընկերների, այդ թվում` ռազմավարական գործընկերների ազդեցությամբ այդ պահանջը դնելու ենք որպես առաջնային ու օրակարգային։
Այս մասին այսօր Spuntnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։