Հրդեհ Նոր Խարբերդում. ամառանոցի տանիքն ամբողջությամբ այրվել է
Чрезвычайный случайՀունիսի 10-ին, ժամը 22։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների «Անուշ» այգեգործական միավորման 4-րդ փողոցում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։