Տղաները նահատակվեցին՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը. «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյան
Տեսանյութեր2020թ. պատերազմի օրերին հարյուրավոր կամավորներ չսպասեցին հրավերի կամ հորդորի: Նրանք ամենավտանգավոր տեղերում էին, ժամկետային զինծառայողներից շատերը իրենցից կրկնակի մեծ կամավորներին հիշում են որպես մարտական ընկերներ՝ իրենցից մեկը, իրենց կողքին: Շատերի համար դա վերջին պատերազմն էր: Ոմանք, սակայն, կշարունակեն մահից հետո էլ մնալ առաջնագծում՝ իրենց քարեղեն ներկայությամբ: