Այս տարածաշրջանում առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ. Սերժ Սարգսյան
ՔաղաքականԱյս տարածաշրջանում առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ. Այս մասին Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահը։ Սերժ Սարգսյանը նշեց, պատերազմից ութ ամիս անց ՀՀ սահմանները պետք է պաշտպանված լինեին, իսկ այսօր մեկ ամսից ավելի է ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի, Գեղարքունիքի հատվածներում։
«Եթե դիմացը զորք չկա, ադրբեջանցին մտնելու է․ Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու, ինչքան սրանք լինեն։ Ինչքա՞ն խաղաղություն մուրանք։ Ո՞վ է հարգում մուրացկանին։ մարդիկ առավոտից իրիկուն տանջվում են անասուն են պահում ու մեկ էլ ադրբեջանցին ցանկանում է անասունը վերցնել՝ վեցնում է»։
Սարգսյանը նեց՝ չի զարմանա, որ վաղը ադրբեջանցիները գան Սևանա լճում լողան։ Ելքը անվտանգության համակարգի վերականգնումն է։