Իմ աչքի առաջ կա, թե ով պետք է ինձ փոխարինի. Ռոբերտ Քոչարյան
ПолитическиеԵս կուսակցական չեմ և կուսակցական գործունեության մեջ ինձ չեմ տենում, ընտրողներին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերը Քոչարյանը:
«Նախագահ լինելու ժամանակ դա ինձ օգնում էր անաչառ լինել և ուժային կառույցները, հարկայինն ու մաքսայինը հեռու պահել կուսակցական ազդեցություններից: Այն ժամանակ միջավայրը, այդ տեսանկյունից, ավելի քիչ կուսակցականացված էր», - նշեց Քոչարյանը:
Նա նաև կարևորեց ճիշտ սերնդափոխությունը: Ասաց՝ չի մտածել դրա մասին, բայց անպայման կմտածի.
«Իմ աչքի առաջ կա, թե ով պետք է ինձ փոխարինի: Չեմ ուզում հիմա անուններ տալ»,- ասաց նա: