«Ձեռքներիս պետք է դագանակ ունենանք, որպեսզի ով մուրճով գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա». Սերժ Սարգսյան
VideoԱյդ մարդը բացահայտ ասում է, ներողություն՝ չմարդը, որ եթե ինքը 60% չտանի, ապա խնդիրներ են առաջանալու: Այս մասին Լոռիում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հիմա ինքն ինչ ուզում, անում է։ Տեսնում ենք չէ՞ ձեռքն ինչ է, երևի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա՝ ինչ է»։
Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ ամեն ինչ տեսել ենք՝ պարտություն, հազարավոր երիտասարդների մահ, տակը մնացել է քաղաքացիական պատերազմ. «Էդ մեկն էլ թող ցույց տա, որ մեր արժանապատվությունը հասնի զրոյի», - ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Վերջինս հայտարարել է, որ պողպատյա հեղափոխության դեմ պետք է պայքարեն ավելի կարծր նյութից պատրաստված վահանով. «Ձեռքներիս պետք է դագանակ ունենանք, որպեսզի ով մուրճով գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա»։