Բաքվում սկսվում է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը
Հասարակություն
Բաքվում հունիսի 16-ին սկսվում է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Միջազգային իրավունքի նորմերի խախտումներով Ադրբեջանում դատարանի առջև են կանգնեցրել ռազմագերիներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին, Արմեն Եղիազարի Բաղասյանին, Գոռ Վահրամի Գասպարյանին, Կամո Կարենի Սեֆիլյանին, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանին, Գևորգ Նորայրի Ասերտյանին, Սիսակ Գրիշայի Ենոքյանին, Ալբերտ Կոմիի Պետրոսյանին, Ռոմիկ Միսակի Սեդրակյանին, Արամ Գառնիկի Մինասյանին, Մկրտիչ Սիմոնի Մինասյանին, Էդգար Վաչագանի Մաթեսյանին, Յուրի Տիգրանի Կարապետյանին:
Գործը կքննվի դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ: Այսօրվա նիստում կճշտվեն ամբաստանյալների անձնական տվյալները:
Շինծու քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով:
Այս թեմայով
«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
Արդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ միասին 25 հաստատված գերի ունենք, բանակցում ենք այս մասով
Մի վախեցեք հերոսներին հարգել ու մեծարել կենդանության օրոք, նրանցից ոմանք այսօր գերի են Բաքվում
Ադրբեջանում պահվում է հաստատված 23 գերի, 17-ը գերեվարվել է ԼՂ-ի դեմ վերջին ագրեսիայի հետևանքով
Որպես հիշեցում․ քանի դեռ այս մարդիկ թշնամու մոտ գերի են, կյանքը սովորական չպե՛տք է լինի երբեք. Սոս Հակոբյան
Իշխանությունը իրավունք չունի բանակցելու, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները
Ադրբեջանի ողջ քարոզչությունը Ադրբեջանի բանտերում գերի ընկածների վերաբերյալ արժանահավատություն չունի
Վարդանյանի կինը հաստատեց՝ նա ձերբակալվել և գերեվարվել է
Միքոն կանգնեցնում է մեքենան, որ հետ գնա, երկու կողմից հակառակորդի նշանառության տակ են․ նռնակը ձեռքին՝ հետ է գնում, որ գերի չընկնի․ չավարտված պատերազմից մի կտոր