Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
НКԼեռնային Ղարաբաղում` Ակնայում (Աղդամում), ականի պայթյունից մահացած ադրբեջանցի տղամարդու դի է հայտնաբերվել։ Մահացածը Ակնայի շրջանի բնակիչ Ջասարաթ Խաթամխանովն է, ով հունիսի 7-ից համարվում էր անհետ կորած։ Նրա մարմինը հայտնաբերվել է հունիսի 16-ին, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ջասարաթ Խաթամխանովը մահացել է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով: