Արմեն Չարչյանն ազատության մեջ կլինի
БлогосфераՓաստաբան Արամ Վարդևանյանը, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատավոր ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ»:
Նշենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, ով նաև պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու մեջ ինչի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է: