ՀՀ-ում ընտրություններն անցկացվել են օրենսդրությանը համապատասխան․ ՀԱՊԿ դիտորդներ
ForeignՀայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հանրապետության օրենսդրությանը համապատասխան։Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ասված է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի վերջնական եզրակացության մեջ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան», - ասված է ՀԱՊԿ ԽՎ փաստաթղթում: