ԱԺ-ում կունենանք 72 պատգամավոր, ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին. Նիկոլայ Բաղդասարյան
BlogosphereԻմքայլական նախկին պատգամավոր Նիկոլայ Բաղդսարայանը ֆեյսբուքյան էջում արտահերթ խորհրդարանական արդյունքների վերաբերյալ հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 72 պատգամավոր:
«Ութերորդ գումարման ԱԺ-ում մենք կունենանք 72 պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ունենալու են սահմանադրական մեծամասնություն և ունեն հինգ տարվա մանդատ ցանկացած բարեփոխում իրականացնելու:
Սա նշանակում է, որ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին: Մեծ աշխատանք է սպասվում բոլորիս: Բոլորս պետք է կառուցենք մեր ապագան, իսկ հանցանք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, որի մասին դեռ կասեմ:
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ, խոնարհվում եմ իմ հպարտ ազգի առջեվ եվ համոզված եմ մեր գործով կապացուցենք, որ ապագա կա՜, կա՜ ապագա»,-գրել է նա: