Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդում
Foreign«Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները, դրանց օրենսդրական գրանցումից հետո, կնպաստեն Հայաստանի առաջադեմ զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման շրջանակներում», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ: ,
Զախարովան շեշտել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլխոմ Նեմատովը նշել է, որ երկրում ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, և չկան մեծ խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: «Նման գնահատականներ են տվել ՀԱՊԿ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունները», - ասել է նա