Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել. ՊՆ
ОбществоՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։
«Հերթական ապատեղեկատվությունն է։ Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել»,– այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՊՆ–ից` նշելով, որ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, թե իբրև իր դիրքերի ուղղությամբ հայկական կողմից կրակոցներ են արձակել։