Տիգրան Ավինյանը ստացել է «AstraZeneca»-ի երկրորդ դեղաչափը. (տեսանյութ )
BlogosphereՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետը.
«Այսօր ստացել եմ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:
Կրկին հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ պատվաստվել և կանխել վարակի տարածումը:
Հիշեցում. կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, ինչպես նաև պատվաստվել Հայաստանում գործող շրջիկ կետերում»: