I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

28 անձանցից խարդախությամբ հափշտակել են 17մլն դրամ. հանցավոր խմբի 5 անդամի մեղադրանք է առաջադրվել

Right

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2019թ. օգոստոսից 2020թ. հունիս ամիսների ընթացքում մի խումբ անձինք, միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու շուրջ: Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու համար, թաքցնելով դրանց հանցավոր բնույթը և իրական նպատակները, դիմել են համակարգչային ծառայություններ մատուցող անձին և վերջինիս միջոցով «Facebook.com» կայքում գրանցված էջերի օգտագործմամբ տարածել շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ, որոնցում իբրև վարկային ծառայություններ մատուցող ընկերություններ նշվել են ֆինանսական կամ վարկային կազմակերպություններ չհանդիսացող և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չգրանցված վարկային ընկերություններ:

Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում նախապես վարձակալված գրասենյակային տարածքներ՝ ներկայացրել են, թե, իբր 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ստացումը կամ անուղղակի, այն է՝ դիմողի անվամբ ապառիկ եղանակով կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոսներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և ստացված գումարը տրամադրելու եղանակով ստացումը:

Այնուհետև, չարաշահելով իրենց դիմած քաղաքացիների վստահությունը, նրանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, խաբեությամբ վերցրել նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ ներկայացնելով, թե, իբր, անհրաժեշտ է ստացված գումարները մուտքագրել գրասենյակ, կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն ստացված գույքը և գումարները հափշտակել են:

Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ընթացքում օգտագործել են խաբեության և վստահությունը չարաշահելու այլ եղանակներ ևս: Մասնավորապես՝ իրենց դիմած քաղաքացիներից պարզելով վերջիններիս անձնական տվյալները՝ նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել են հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերությունից առցանց եղանակով ստացել են վարկային գումարներ, սակայն գումարները նրանց չեն տրամադրել, այլ հասանելիություն ունենալով նրանց անվամբ գրանցված վճարային համակարգի հաշիվներին, վարկային գումարները փոխանցումների միջոցով կանխիկացրել և հափշտակել են: Բացի այդ, վարկային գումարներ ստացած քաղաքացիներին հայտնել են, թե, իբր, հետագայում նրանց անվամբ ավելի մեծ չափերով վարկային գումարներ են տրամադրելու և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբեությամբ ստացել են նաև խոստացված գումարների համար հաշվարկված միջնորդավճարները, սակայն վերջիններիս այլ գումարներ չեն տրամադրվել:

Մեկ այլ դեպքում վարկեր ստացած քաղաքացիներից խաբեությամբ վերցրել են որոշակի գումարներ՝ հայտնելով, թե, իբր, դրանց միջոցով հետագայում պետք է կատարեն տոկոսագումարների մարումներ, սակայն մարումներ չեն կատարել, իսկ վերցրած գումարները հափշտակել են: Իրենց հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները խմբի անդամները հանձնել են խմբի ղեկավարին և որպես աշխատավարձ՝ ստացել որոշակի գումարներ: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած 28 անձանցից խարդախությամբ հափշտակվել է 17մլն. ՀՀ դրամ գումար: Խմբի անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երեքին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նշված հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հանցավոր խմբի ղեկավարը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ խմբի հնարավոր այլ անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքացիներին հորդորում ենք՝

Վարկ ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիները դիմեն բացառապես բանկերին կամ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններին և զերծ մնան համացանցում վարկեր տրամադրելու առաջարկով հանդես եկող օգտատերերից:

Որևէ դեպքում իրենց անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը կամ բանկային քարտերի վավերապայմանները, առավել ևս համացանցում, չտրամադրեն որևէ մեկի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular