London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալը կրկնապատկվել է

Economy

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին:

Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 1-ի հերթական նիստի աշխատանքները:

Ինչպես գիտեք, 2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պիտի նշեմ, որ հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև: Եվ հիմա 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ:  Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավական հաջող, ինչպես արդեն ասել եմ, իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում: Կուզենայի, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ներկայացներ կոնկրետ ցուցանիշները: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, ավելի կոնկրետ՝ 750.2 մլրդ դրամ՝ այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ: Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա՝ ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697.7 մլրդ դրամ: Եվ այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52.5 մլն դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ 2021 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց, համապատասխան հարկատեսակների մասով, վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: Իսկ եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակաշրջանների հետ, ապա կարող ենք փաստել, որ 2020 թվականի ընթացքում նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 52 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 49 մլրդ դրամ ընդամենը: Այս տարբերության պայմաններում անգամ, գերակատարման բացարձակ տարբերությունը կազմել է 52.5 մլրդ դրամ:

Պետք է նշեմ, որ հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարների ծավալը, որը զուտ տարբերությամբ կազմում է 9.2 մլրդ դրամ: Իսկ եթե չեզոքացնենք դրոշմանիշային վճարների ազդեցությունը և զուտ եկամուտները համեմատենք միմյանց հետ, ապա 2021 թվականի ընթացքում տարբերությունը կկազմի շուրջ 54 մլրդ դրամ: Այսքանը, ըստ էության, պարոն վարչապետ:

Միաժամանակ զեկուցեմ, որ առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրված գործարքների տարբերությունն ենք համեմատել, և տարբերությունը բացարձակ թվով կազմում է մոտ 24 մլն հատ, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 24 մլն հատով ավելի գործարքներ են կատարվել, քան նախորդ տարի, և 25 մլն-ով ավելի են կատարվել, քան 2019 թվականի ընթացքում: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Պարոն Հովհաննիսյան, այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ 52 մլրդ դրամը առանց դրոշմանիշային վճարների:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան - Ոչ, պարոն վարչապետ: 52.5 մլրդ դրամը՝ դրոշմանիշային վճարները ներառյալ, ճշտված ցուցանիշի նկատմամբ մաքուր, այսպես ասած, գերակատարված ծավալներն են:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Իսկ եթե դրոշմանիշային վճարները հանենք՝ մինուս 9 մլրդ՞:

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան - Եթե դրոշմանիշային վճարները չեզոքացնենք, զուտ հարկային եկամուտները համեմատենք, այդ տարբերության մեջ ոչ թե պակասում, այլ ավելանում է 53.8 մլրդ դրամ, և եթե չեզոքացնենք ճշտված տվյալները: Սակայն ճշտված տվյալները մենք հաշվի ենք առնում, քանի որ դրանք մեզ համար այս պահին տեսանելի են:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Լավ, հիմա զուտ եկամտային մասով՝ արձանագրենք, որ պլանը հընթացս ենք ճշտել, ճշտված պլանի նկատմամբ ինչքա՞ն ենք ավելի հավաքագրել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան - Պարոն վարչապետ, առաջարկում եմ այս տարբերությունն արձանագրել ըստ բյուջետավորման կանոնների, որը համապատասխան է հենց Ձեր հարցադրմանը, և այդ տրամաբանությամբ ավելի գերակատարումը կազմում է 52.5 մլրդ դրամ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Համաձա՞յն չեք, պարոն Ջանջուղազյան: Համեցեք:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան - Շնորհակալ եմ: Պարոն վարչապետ, նախ կուզենայի նշել, որ մենք այն, ինչ դեռևս անցյալ նիստի ժամանակ պատրաստ չէր հանրայնացնելու, հիմա դրա դռներն ենք բացում, և քննարկումը, ըստ էության, վերաբերում է նույն թեմային: Պարզապես այն ժամանակ դեռ չունեինք վերջանականացված կանխատեսումները:

Երկրորդը՝ երկու տարբեր համեմատություններ իրար հետ, որպեսզի ներդաշնակ լինեն. մեկը վերաբերում է այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատությանը, մյուսը վերաբերում է նախորդ տարվա հետ համեմատած հարկային եկամուտների հավաքման փոփոխությանը:  Այս տարվա ընթացքում մենք արդեն մի անգամ առիթ ունեցել ենք 40 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտների մակարդակը: Եվս 30 մլրդ դրամով մենք ավելացրեցինք վերջերս: Բայց այս ավելացումը չի վերաբերել հենց եռամսյակներին ու կիսամյակներին: Այն տարածվել է ամբողջ տարվա վրա: Հետևաբար, հիմա, երբ մենք կիսամյակի հետ ենք համեմատում, ըստ էության, կիսամյակի ծրագրային ցուցանիշը չենք վերանայել: Կիսամյակի ծրագրային ցուցանիշը եղել է ի սկզբանե բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 440 մլրդ դրամին համահունչ բացվածք ներկայացնող մեծություն: Հետևաբար, մենք կքննարկենք, ինչպես պայմանավորվել ենք, թե այս նոր կանխատեսումների լույսի ներքո ինչպիսին կլինեն զարգացումները՝ տնտեսության արդեն ճյուղային կառուցվածքի տեսակետից, որքանով համախառն ներքին արդյունքի հավանական մեծությունը կհանգեցնի հարկային եկամուտների ավելացման: Ես ուղղակի կուզենայի ներկայացնել, որ այդ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսման հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ մենք հարկային լրացուցիչ եկամուտների միջակայք կարող ենք ունենալ ՝ 43 մլրդ-ից մինչև 77 մլրդ դրամ: Բայց դա ճշգրտման անհրաժեշտություն ունի, և, ըստ այդմ, նորից կվերանայենք:

Կուզենայի նաև նշել, որ այս վերանայումը տարընկալման տեղիք չտա. մենք գտնվում ենք 2022 թվականի բյուջետային գործընթացի այն փուլում, երբ պիտի վերանայենք և միջնաժամկետ ծախսերի ծրագիր ունենանք առաջիկա 3 տարիների ժամանակահատվածի համար, ինչպես նաև 5 տարիների ժամանակահատվածի համար պարտքի փոփոխության սցենար ունենանք: Այսինքն՝ սա դրանով է պայմանավորված: Եվ համաշխարհային տնտեսության նկատմամբ փոփոխված վերաբերմունքով և տնտեսության համեմատաբար ավելի արագ վերականգնման նշաններով: Սա էի ուզում ավելացնել: Այստեղ կիսամյակի հետ համեմատությունը կարևոր է հաջորդ ժամանակահատվածի մեր ճշգրտումները անելու տեսակետից: Շնորհակալ եմ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան -  Կուզենայի պարոն Ջանջուղազյանի դիտարկմանն ավելացնել միայն, որ կիսամյակային վերանայում տեղի է ունեցել 40 մլրդ դրամի բյուջեի եկամուտների ավելացումից հետո: Եվ կհիշեցնեմ, որ ի սկզբանե նախատեսված էր կիսամյակի մասով 665 մլրդ դրամ, և վերանայումից հետո այն կազմեց 683 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք մեկ անգամ վերանայել ենք՝ 40 մլրդ դրամն ավելացնելուց հետո: Այո, վերջին՝ անցյալ  շաբաթվա ընթացքում 30 մլրդ դրամ տարեկան եկամուտների ավելացումից հետո դեռևս վերանայումներ չեն եղել: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Այլ հարցեր կա՞ն թեմայի հետ կապված: Չկան:

Հաջորդ հարցը՝ պարոն Քերոբյան, կուզենայի ներկայացնեք գյուղմթերքի արտահանման տվյալները. ի՞նչ իրավիճակ ունենք նախորդ տարիների համեմատ: 

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար  Վահան Քերոբյան -  Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, վերջերս շատ ենք քննարկում գյուղատնտեսության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ ոռոգման հետ կապված հարցերը: Բայց ուզում եմ ասել, որ արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է: Ծիրանի՝ մինչ այս պահը եղած արտահանումները կազմում են 21000 տոննա՝ նախորդ տարվա 7200 տոննայի հետ համեմատած: Ասեմ, որ մենք արդեն գերազանցել ենք նախորդ տարվա ամբողջ ծավալը. եղել է 19700 տոննա, իսկ հիմա արդեն 21000 է: Եվ մենք կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ մոտավորապես 50-70 տոկոս ավելի արդյունք ունենալ ծիրանի մասով:

Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավելի գյուղմթերք ենք արտահանել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է, և մենք կարող ենք այդ արդյունքն ակնկալել արդեն ամբողջ տարվա համար:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Իսկ 2019 թվականի հետ համեմատություն ունե՞նք:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար  Վահան Քերոբյան - 2019-ին և 2020-ին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020 թվականին նույնիսկ մի փոքր՝ 2 տոկոս ավելի: Այնպես որ, այս տարի էապես ավելի լավ արդյունք է լինելու թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի նկատմամբ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Շնորհակալ եմ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
No border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weapons
Most Popular