Մենք ՀՀ քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ. Փաշինյանը՝ դատախազներին
Տեսանյութեր«Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, ծառայեն իրավունքին և լինեն մարդկանց, հանրության համար և ոչ թե հակառակը»,-այս մասին այսօր Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: