Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Ջանք չենք խնայելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նկատմամբ հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ. Արթուր Դավթյան

Политические

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստին հանդես է եկել ելույթով:

«Մեծարգո պարոն Փաշինյան,

Հարգելի՛ գործընկերներ

Ուրախ եմ ողջունելու և շնորհավորելու ձեզ Դատախազության համար այս նշանակալի օրվա՝ համակարգի ստեղծման 103-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ: Այս օրը մեզ համար լոկ համակարգի լինելիության և դրա մասը կազմելու գերատեսչական հպարտության հավաստիք չէ: Այս օրը մեր համակարգի հարուստ տարեգրության էջանշում է, որի համար միասին դրել ենք մեր բոլոր կարողությունները, մասնագիտական ու մարդկային ներուժը, էներգիան, շատ դեպքերում՝ սիրտն ու հոգին, առջևում ունենալով մեր պետականության իրավահենության, ներքին իրավական անվտանգության ապահովման, իրավունքի և օրենքի գերակայության, այդպիսով՝ իրավական պետության կառուցման տեսլականը:

Այս օրն ընդունված է ի մի բերել նախորդիվ արվածն ու չարվածը, բացթողումներն ու ձեռքբերումները և նախանշել առաջնայնություններ ու նպատակադրումներ: Չեմ ուզում, սակայն, այսօր ծանրանալ դրանց վրա: Ոչ այն պատճառով, որ մեր գործառույթների իրականացման ընթացքում ձեռքբերումներ ու բացթողումներ չենք ունեցել: Ինչպես բնորոշ է ցանկացած առողջ և ուժեղ համակարգի՝ այդպիսիք, իհարկե, ունեցել ենք. մեր հաջողությունների վրա հենվելով՝ փորձել ենք հընթացս շտկել բացթողումները, հնարավորության սահմաններում՝ ժամանակի պահանջներին և իրավական մտքի զարգացմանը համահունչ կատարելագործել քրեադատավարական պրակտիկան, մեր գործիքակազմը:

Սակայն այն մարտահրավերները, որոնց բախվեցինք բոլորս անցած մեկուկես տարվա ընթացքում և որոնց դաժան, դառնաղի հետքը շարունակում է հետապնդել մեզ նաև հիմա, երկրորդային է դարձնում այսօր աշխատանքային ընթացիկ հարցերի մասին խոսելը, ստիպում տեսնել ու գնահատել պրոֆեսիոնալ, մարդկային, բարոյական ու կամային այն անփոխարինելի արժեքները, որոնց սյուների վրա ամուր կանգնել է դատախազությունը՝ նոր երանգ հաղորդելով 103-ամյա պատմությանը և հաստատելով այս համակարգի՝ առանց չափազանցության պետականության հիմքերում կանգնած լինելու, պետության ու պետականության գաղափարն իր գեների մեջ կրելու և դրանով ապրելու՝ հպարտություն ներշնչող իրականությունը:

Ուստի ուզում եմ մեզ համար այս նվիրական օրվա խորհուրդն այս անգամ վերաիմաստավորել Դատախազության յուրաքանչյուր ներկայացուցչին, իմ յուրաքանչյուր գործընկերոջը, թույլ տվեք ասել՝ իմ ընկերոջը, իմ համախոհին, իմ մարտական ընկերներին ուղղված երախտիքի խոսքերով:

Սիրելի՛ գործընկերներ,

Շնորհակալ եմ Ձեզնից յուրաքանչյուրին՝ կորոնավիրուսային համավարակի տարածման և դրանով պայմանավորված տեղաշարժի ու մնացած սահմանափակումների ամբողջ ժամանակահատվածում պատվախնդրորեն Ձեր մասնագիտական պարտքը կատարելու, աշխատավայրից, ինքնամեկուսացման վայրերից Ձեր առջև դրված խնդիրները գրեթե անխափան իրականացնելու, դրանով քրեական վարույթների ընթացքի բնականոնությունն ապահովելու համար: Դա զուտ աշխատանքի կազմակերպման պարզունակ խնդիր չէր, այլ բազում անձանց դատավարական իրավունքների կամա թե ակամա ընդհանրական խախտումներից զերծ մնալու, քրեական արդարադատության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության գիտակցում:

Իբրև գլխավոր դատախազ և իբրև Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի, երախտիքի խոսքս եմ հղում մեր ժողովրդին պարտադրված ծանր պատերազմը որպես պարզ հայ մարդու ու ազգային արժանապատվության հարց ընկալած իմ գործընկերներին, արցախյան ամենաթեժ կետերում զինվորի հետ զենքը ձեռքին կենաց ու մահու կռիվ տված մեր այն դատախազներին, որոնք ճակատ մեկնեցին՝ անգամ դա մեզնից գաղտնի պահելով և այն տղերքին, ովքեր պատվով ստանձնեցին ու կատարեցին Հայաստանի սահմանների՝ իրենց վստահված դիրքերի պաշտպանությունը:

Անհնար է չգնահատել Զինվորական դատախազության՝ և հատկապես Արցախում տեղակայված մեր կայազորների դատախազների անձնվեր աշխատանքը պատերազմի ամբողջ ընթացքում, ովքեր անասելի ծանր պայմաններում, անդադար պարտադրված տեղաշարժերի, թշնամու հրետակոծության ու հրթիռակոծության ներքո, իրենց կոչմանը հավատարիմ, անխոնջ շարունակում էին պարտականությունների կատարումն իրենց բաժին մասնագիտական խրամատում:

 2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմի կանգնեցման եռակողմ հայտարարությունը բոլորս ընդունեցինք սրտի անսահման կսկիծով:

Ծանրագույն այդ հոգևիճակում, երբ բոլորիս մարդկայնորեն համակել էր կորուստների հուսաբեկ ցավը, վստահության ճառագում դարձան ինքնատիրապետման և սառնասրտության այն կամային որակները, որ դրսևորեց Դատախազությունը մեր գործընկեր պետական մյուս մարմինների հետ՝ ներքին հասարակական-քաղաքական ծագած խռովություններին դիմակայելու, երկրի ներսում քաոսի ու անկառավարելիության տանող արհեստածին զարգացումները չհանդուրժելու և օրինականությունը, կարգուկանոնը վերահաստատելու վճռականությունը ցուցաբերելիս: Կամք և վճռականություն, որ սնվում է ամեն մեկի մտքում ու սրտում պետականությունն իբրև փարոս, իբրև բարձրագույն արժեք  ունենալու գաղափարից ու կենսակերպից: Շնորհակալություն այդ դժվարին քննությունը բռնելու, միայն օրենքն ու օրինականությունը որպես ծառայողական պարտքի հենակետ ընդունելու համար:

Անշուշտ, դրա համար չափազանց մեծ գին է վճարվել: Հանրային բևեռացող, իրարամերժ տրամադրությունների ճիրաններում դրանց հանդեպ բացարձակ սառնասիրտ դատախազը շատ հաճախ չի ընկալվել, հանիրավի թիրախավորվել է, դարձել անասելի արագությամբ աճող և իրավամբ հասարակությանը բարոյալքող և ջլատող ատելության խոսքի ու վարքագծի զոհը: Դատավարական որոշումներ կայացնող և այդ որոշումները դատարանում հրապարակայնորեն պաշտպանող դատախազն արժանացել է երբեմն հատվածական, երբեմն կազմակերպված բնույթ կրող ամենածանր, ստոր վիրավորանքի, զրպարտության արշավների ու սպառնալիքների: Խաղացել են նրա բարի համբավի հետ, փորձել են հոգեճնշող ամենատարբեր մեթոդներով ազդել Դատախազության աշխատակիցների տրամադրությունների վրա, քաղաքականացնել նրանց, ստեղծել Դատախազության պառակտվածության պատրանք: Ի պատիվ այստեղ ներկա ու նաև բացակա իմ հարյուրավոր գործընկերների՝ Դատախազությունը չի տրվել այդ սադրանքներին, ճնշումներին, շահարկումներին՝ մնալով իր սահմանադրական կարգավիճակին հարիր ապաքաղաքականացվածության, կայունության, ինքնուրույնության բարձր դիրքերում:

Եվ ես հպարտ եմ ու երախտապարտ՝ պետականակենտրոն այսպիսի համակարգի մասը լինելու, պետականատիրության ոգով տոգորված թիմ ունենալու համար:

Ինչը կարող է ավելի ոգևորող ու գոտեպնդող լինել, քան շարունակաբար դատարանների կողմից ոչ հազվադեպ, նաև մեզ համար հայտնի անընդունելի պատճառներով ակնհայտ անհիմն, ապօրինի դատական ակտերի կայացման, այս երևույթի անօրինակ ծավալման դեմ հանդիման, հանուն արդարության, հանցագործությունների բացահայտման, երկրում քրեական իրավիճակի վերահսկելիության քրեական հետապնդման մյուս մարմինների կատարած ահռելի ծավալի, անքուն գիշերների գին ունեցող աշխատանքը ջուրը լցվելուց փրկելու նպատակով իր լիազորությունների ամբողջ ծավալով ու գործիքակազմով կռիվ տվող և դրա համար բացառապես օրենքը, դատաիրավական պրակտիկան, նախադեպային իրավունքը, իր գիտեիլքն ու փորձը որպես զենք դարձրած դատախազը:

Շնորհակալության խոսքս եմ ուղղում մարտիկի հոգեկերտվածք ունեցող իմ այդ գործընկերներին:

Այսօր հասարակության աչքերի առջև կերտվում է ֆունկցիոնալ անկախության ու չեզոքության, հանրային հաշվետվողականության կոնցեպտների վրա հիմնված Դատախազություն, որը, թող անհամեստ չհնչի, իր այդ լավագույն որակները դրսևորեց երկրում հետպատերազմյան քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը միտված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ստեղծված գերլարված ներքաղաքական մթնոլորտում մենք գործընկեր իրավապահ մյուս մարմինների բարեխիղճ ծառայողների հետ միասին վստահությամբ և համոզվածությամբ ստանձնեցինք արտահերթ ընտրությունների օրինականության, թափանցիկության, բնականոնության ապահովման պատասխանատվությունը:

Քաղաքական զսպվածությունը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտման լիակատար պաշտպանությունը, հանցավոր ընտրախախտումների՝ մեզ հասու բոլոր դրսևորումներին համապատասխան ընթացք տալու ուղեգիծը եղել են մեր աներեր հավատամքը, Դատախազության առանձնահատուկ առաքելությունը, որը, մեծ հաշվով, իրագործել ու շարունակում ենք իրագործել պատվով: Ընտրություններին վերաբերող բազմաթիվ դրվագներ, իհարկե, դեռ սպասում են իրավական գնահատականների: Ես վստահ եմ, սակայն, որ այս փուլը ևս արժանապատվորեն անցնելու ենք, որովհետև նշածս հավատամքի կրողը ամբողջական դատախազական համակարգն է՝ իր դրսևորած բացառիկ կայունությամբ, պահի լրջության, ընտրությունների պատմական կարևորության և դրանցից ածանցվող՝ իր դերակատարության նշանակալիության խորքային ընկալմամբ:

Մեծարգո պարոն Փաշինյան,

Սիրելի գործընկերներ,

Մենք շարունակելու ենք Դատախազության շարքերը համալրել որակյալ, մասնագիտական հատկանիշներով իրենց հանդեպ ակնածանք ներշնչող և մրցակցային արդարադատության պահանջներին լիարժեք բավարարող մասնագետներով, միաժամանակ ապահովելու ենք գործող համակարգի գրավչության մեծացմանը և դատախազների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը միտված գործուն կառուցակարգեր՝ հիմնված յուրաքանչյուրի անհատական կարիքների վրա:

Մենք ջանք չենք խնայելու մեր՝ ինչպես ավանդական գործառույթների իրականացման որակի ու բովանդակության ամենօրյա զարգացման, այնպես էլ հատկապես բոլորովին վերջերս ստանձնած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ որպես մեր երկրում սոցիալական արդարության վերականգնմանը միտված բացառիկ առաքելության նկատմամբ մեր հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ:

Այդ համոզմունքի ձևավորման հիմքում Ձեզնից յուրաքանչյուրի անհատական ներդրումն է, ընդհանուր գործի և արդյունքի հանդեպ հոգատարության ու սրտացավության՝ ընտանիքին բնորոշ այն զգացողությունը, որ տիրում է հիմա մեր համակարգում:

Շնորհակալություն այս դրվածքին միասին հասնելու համար, հանուն ծառայողական պարտքի՝ բազմաթիվ զոհողությունների, մարդկային մեծ ու փոքր հաճույքներից, Ձեր ընտանիքների հետ երջանիկ ակնթարթներ անցկացնելու բերկրանքից զրկվելու, աշխատանքային ժամ հասկացությունը իսպառ մոռացած լինելու, առանց չափազանցության գիշերուզօր քրտինք թափելու իրողությունից չտրտնջալու, բազմապիսի գայթակղություններից զերծ մնալու համար:

Շնորհակալություն Ձեր անմիջական շրջապատում դրսևորած պարկեշտության, շատ շատերի դեպքում համեստության համար, որ հանրության մոտ ձևավորում է մեր ժամանակների իրական դատախազի կերպարը: Նաև դա է ընկած դատախազության հանդեպ հանրային վստահության աճի հիմքերում, որ տեսնում ու զգում ենք մեզ հետ համագործակցելու քաղաքացիների աճող պատրաստակամությունից:

Դատախազության սիրելի աշխատակիցներ,

Մեզ պատիվ է ընձեռնվել այս հարահոս ժամանակներում ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Չկա դրանից ավելի մեծ պատասխանատվություն, բայց նաև՝ պատվի ու հպարտության աղբյուր: Արժանի լինենք մեր ժողովրդին, մեր հայրենիքի առջև ունեցած պարտքին ու կոչմանը, մեզնից մեր պետության ու ժողովրդի սպասելիքներին:

Բարգավաճում Ձեր ընտանիքներին, խաղաղություն մեր երկրին՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի փառս մեր պետության»,- ասել է Արթուր Դավթյանն իր ելույթում: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное