Լուկաշենկոն հայտարարել Է Լիտվայի հետ սահմանին պայթուցիկով անօդաչու սարք բռնելու մասին
WorldԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է՝ Լիտվայի հետ սահմանին պայթուցիկով անօդաչու սարքի բռնագրավման մասին, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոյի խոսքով՝ անօդաչու սարքը բռնագրավվել է մեկ շաբաթ առաջ, դրան կցվել է պայթուցիկով տարա, որն հաջողվել է վնասազերծել: Մոտ ժամանակներս այդ դրվագը կհրապարակվի, վստահեցրել է երկրի ղեկավարը: