«Բիգ Բենին» չափերով 2 անգամ գերազանցող աստղակերպ է մոտենում Երկրին
Мир2008 GO20 անունով աստղակերպը Երկրից ամենամոտ հեռավորության վրա կգտնվի հուլիսի 24-ին։ Այսպիսով՝ ավելի քան 29 000 կմ/ժամ արագությամն տեղաշարժվող աստղակերպն այս ամիս կանցնի մեր մոլորակի կողքով:Այս մասին հայտնում է The Express-ը՝ հղում անելով ՆԱՍԱ-ի տվյալներին:
Ըստ աղբյուրի, ՆԱՍԱ-ի մասնագետները կարծիք են հայտնել, որ Երկրին այն կգտնվի շատ մոտ, բայց վախենալ պետք չէ, քանի որ անվտանգ է։
Մասնագետներն ընդգծել են, որ «մոտ»-ը աստղագիտության մեջ նույնը չէ, ինչ կյանքում. երբեմն դա կարող է նշանակել միլիոնավոր կամ տասնյակ միլիոնավոր կիլոմետրեր։