Վահրամ Դումանյան՝ իր և վարչապետի կոշտ խոսակցության մասին
ՔաղաքականՀուսով ենք՝ ամենաուշը կիրակի ծանրաձողերն արդեն մեր մարզիկների մարզադահլիճներում կլինեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ամառային օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդներին ծանրաձողեր տրամադրելու հարցին։
Լրագրողի այն հարցին՝ ինչու՞ էր նախագծում նշվել 7 ծանրաձող տրամադրելու մասին այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր 20 ծանրաձող տրամադրել, Վահրամ Դումանյանն ասաց. «Այնպես չէ, որ միայն 7-ն էր առաջարկվում բերել։ Առաջին խմբաքանակը յոթն էր, իսկ հետագայում պետք է լրացվեր։ 20 ծանրաձողը միանգամից չբերելու պատճառը ֆինանսականն էր։ Վարչապետն ընդհանուր իրավիճակն էր գնահատում, անձնավորված ինչ-որ բաներ չի ասել։ Եթե որևէ գերատեսչության ղեկավար հարց է ներկայացնում, պետք չէ դա ընկալել, որ անձնական մակարդակի ներկայացվող հարց է»,-նշեց նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիմանել էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին՝ ծանրաձողերի հետ կապված իր հանձնարարությունը ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով չկատարելու համար։