Երևանի ավագանին պատմական որոշում կայացրեց. Հակոբ Կարապետյան
БлогосфераԵրևանի քաղաքպետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեւանի ավագանին քիչ առաջ անչափ կարեւոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց:
Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:
Սա, ըստ էության, լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը: Ամբողջ որոշման հղումն՝ այստեղ»: