Երեկ մորթող, սպանող, գլխատող զինվորն այսօր Որոտանի հատվածում հերթապահություն է անում, պատկերացնում ե՞ք. ՄԻՊ
ОбществоԱդրբեջանցիները բերում ցուցանակներ են տեղադրում, հետո էլ այդ ցուցանակները պաշտպանելու համար բերում զինված ծառայողներ են տեղակայում, ինչի հետևանքով էլ մարդկանց ազատ տեղաշարժը և անվտանգությունը սահմանափակվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական ցուցանակները և դրոշները մեր տարածքում նպատակ ունեն ահաբեկել բնակչությանը, ճնշումներ գործադրել և բնակչության անդորրը խաթարել: Նույն Գորիս-Կապան ճանապարհին, Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորականները զենքով գիշեր-ցերեկ հերթապահում են: Նրանք այն երկրի զինված ուժերն են, որոնք ամիսներ առաջ մորթում, սպանում, գլխատում էին մեր հայրենակիցներին»,-ասաց Թաթոյանը: