Ամերիկացի 21-ամյա ռեպերին սպանել են ուղիղ եթերում (տեսանյութ)
ВидеоԱմերիկացի 21-ամյա ռեպեր Զերիալ Դիժոն Ռիվերին, որը հայտնի է որպես Indian Red Boy, գտնվելով իր ավտոմեքենայում, ուղիղ եթեր է դուրս եկել` չկասկածելով անգամ, թե ինչ է իրեն սպասում վայրկյաններ անց:
Երաժիշտը զրուցելիս է եղել իր երկրպագուների հետ, երբ հանկարծ լսվել են կրակոցի ձայներ:
Ինչպես երևում է կադրերում, այդ պահին Զերիալը ձեռքերով փակում է դեմքը, ապա փորձում է օգնություն կանչել: Իսկ հետո նա վայր է գցում հեռախոսն ու ընկնում:
Շուտով դեպքի վայր են ժամանել փրկարարները, ովքեր ԱՄՆ-ում կարողանում են նաև բժշկական օգնություն ցուցաբերել: Սակայն այդ պահին ռեպերն արդեն մահացել էր:
Ինչպես հաղորդում է The Sun-ը` երեք անգամ կրակել են նրա գլխին: Կասկածյալը փախուստի է դիմել հանցագործության վայրից: Իրավապահները փնտրում են նրան:
Տեսանյութը դիտեք այստեղ: