ԱԳՆ-ում քաղաքական նշանակման կարիք կա. Տիգրան Ավինյան
Արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` մեկնաբանելով ԱԳ նորանշանակ փոխնախարար Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը։
«Կարիք կա քաղաքական նշանակման` որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև, եղած տարաձայնությունները վերացնելու համար։ Եվ կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ դրական նշանակում է»,- ասաց նա` հրաժարվելով պատասխանել այլ նշանակումների, ինչպես նաև իր հետագա պաշտոնավաման շուրջ հարցերին։