Գերմանիայում հեղեղման պատճառով 30 մարդ Է անհայտ կորել
МирԱդենաուում (Ռայնլանդ-Պֆալլցի Դաշնային Երկրամաս) առնվազն 30 մարդ անհայտ կորած է համարվում հեղեղման և երկարատեւ անձրևի պատճառով վեց շենքերի փլվելու հետևանքով: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել է SWR հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 25 այլ շենքեր նույնպես գտնվում են փլուզման սպառնալիքի տակ: Ոստիկանության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ անհայտ կորածների ստույգ քանակն առայժմ պարզ չէ: