Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հիվանդանոց է տեղափոխվել «զկռտոցի պատճառով»․ նա կվիրահատվի (լուսանկար)
ФотографииՈւղիղ 10 օր տևած «զկռտոցից» հետո Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն չորեքշաբթի օրը տեղափոխվել է հիվանդանոց՝ «աղիքային խցանում» ախտանիշով, գրում է Associated Press-ը։ 66-ամյա Բոլսոնարոն առավոտյան ընդունվել է Բրազիլիայի մայրաքաղաքի զինված ուժերի հիվանդանոց և իրեն լավ է զգում, - ասվում է նախնական հայտարարության մեջ։ Բոլսոնարոն, որը և՛ կաթոլիկ է, և՛ ավետարանական, Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում տեղադրել է հիվանդանոցումում պառկած իր լուսանկարը։ Լուսանկարի եզրին երևում է մի ձեռք, որը կրում է սև կրոնական խալաթ և ոսկե խաչով երկար շղթա: «Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր սպասում էին, որ կլսեն ինձ, քանի որ ես արդեն հինգ օր է` օրը 24 ժամ զկռտոց ունեմ», - ասել է նախագահը Radio Guaiba- ին տված հարցազրույցում: «Նախագահը պետք է ենթարկվի վիրահատության, և դա չնչին միջամտություն չէ։ Բոլսոնարոյի դեպքում՝ այն բարդանում է»,֊ասել է նրան հետազոտող բժիշկ Լեմբոն։