Ինստագրամյան մոդելի իրական լուսանկարները հայտնվել են համացանցում և զայրացրել օգտատերերին (լուսանկարներ)
LeisureՀայտնի ռուս մոդելը, որն Ինստագրամում ունի ավելի քան 22 հազար հետևորդ, հաճախ է լուսանկարներ հրապարակում իր հարուստ կյանքից` թանկարժեք մեքենաներ, վարդերի հսկայական ծաղկեփնջեր, ընթրիքներ շքեղ ռեստորաններում և արձակուրդներ արտասահմանյան հանգստավայրերում: Բարբին ոչ պակաս հպարտանում է նաև իր արտաքին տեսքով՝ սոցցանցերում կիսվելով իր մարմնի կադրերով:
Վերջերս գեղեցկուհին լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել լողազգեստով` ցուցադրելով շքեղ կազմվածքը և փարթամ բարեմասնությունները: Սակայն, Տելեգրամի Yobajur ալիքը բացահայտել է նրա գաղտնիքը` ցույց տալով այդ ֆոտոսեսիայի իրական արդյունքները: Կադրերում Բարբին տարբերվում է ավելորդ կիլոգրամներով և դուրս ցցված փորով:
Նման վառ տարբերությունները ցնցել են համացանցի օգտատերերին: Նրանք վաղուց էին հասկացել, որ շատ մոդելներ ֆոտոշոփ են օգտագործում, սակայն չէին սպասում ողբերգության նման մասշտաբի: Եթե ուսումնասիրեք Բարբիի օգտահաշիվը, կնկատեք, որ նրա նկարներն իրականում շատ քիչ են. հիմնականում դրանք արված են մութ սենյակում կամ տարօրինակորեն լղոզվել են ռետուշից: