Մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 100 մլրդ դոլարը
МирԱմերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի օրն աճել են 6.3%-ով, որի արդյունքում ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 100 միլիարդ դոլարը:
Հինգշաբթի օրը շուկայում դրա բաժնետոմսերն աճում են ևս 5%-ով:
Վերջին 12 ամիսների ընթացքում Moderna-ի բաժնետոմսերն աճել են 225%-ով և այժմ ընկերությունը միացել է 100 միլիարդ դոլար արժողությամբ կենսատեխնոլոգիական ընկերությունների էլիտար ակումբին, որի կազմում ընդգրկված են այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են AbbVie-ն և Amgen-ը:
Արժեթղթերին աջակցում է Covid-19 համաճարակի երրորդ գլոբալ ալիքի սկիզբը, գրում է Bloomberg- ը: