Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства 

«Իշխանությունը կշարունակի կառավարել երկիրը գոնե 1-2 տարի, եթե նոր «հոկտեմբեր 27-ներ» չլինեն»

Блогосфера

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Այսպիսով, ՍԴ որոշումն արդեն ունենք (չնայած ի սկզբանե էլ պարզ էր), ու վաղվանից սկսվելու են նոր իշխանության ձևավորման գործընթացները, իսկ ԱԺ անցած ընդդիմադիրներն իրենց իսկ մշակած օրենսդրական ու քաղաքական հենք-ավանդույթների հիման վրա և նույն ՍԴ-ի որոշման ծիրում մտնելու են խորհրդարան՝ լի վճռականությամբ։

Նույն վճռականությամբ իշխանության մնացած ու մեզ կապիտուլացիա պարգևածները շարունակելու են բարեփոխման իմիտացիա անել ու տանել երկիրը, ներառյալ՝ ինձ, ուր որ պետք է, կամ ավելի ճիշտ՝ ուր պատահի։ Հավատացած եմ, որ հենց վերջինն է իրականությունը, քանի որ նախ չեմ հավատում դավադրապաշտական տեսություններին, ինչպես նաև գիտեմ այս իշխանության կարողությունները․ նրանք մի քանի քայլ մտածելու, պլանավորելու և իրականացնելու ունակություն չունեն։

Ինչևէ, ամեն դեպքում փաստ է, որ մենք ունենք իշխանություն, որը ենթադրաբար կշարունակի կառավարել երկիրը գոնե 1-2 տարի, եթե նոր «հոկտեմբեր 27-ներ» չլինեն, կամ պարզապես մի որդեկորույս ծնող չփորձի վերականգնել արդարությունը։ Հուսով եմ, որ այդ ճանապարհով գնալու կարիք չի լինի, և մեր առաջիկա իշխանափոխությունը կլինի բնականոն կերպով մոտ ապագայում։

Բայց այս ամենից՝ ընտրությունների արդյունքներն էլ են հետաքրքիր։ Դրանցից գոհ են իշխանությանն ընտրածները, իշխանությանը չընտրածների ընտրյալները, ընտրություններին չմասնակցածները, ընտրելու իրավունք չունեցողները։ Բոլորն արել են առավելագույնը և «մեղավոր» չեն։ «Մեղավորը» մնացածն են…

Ընտրությունների արդյունքներից դժգոհները մեղադրում են ժողովրդին, իշխանությունը նույնպես, մեղադրանքին ի պատասխան, նույն բանում «մեղադրում» է ժողովրդին, քվեարկությանը չմասնակցածներն էլ ասում են՝ ընտրություն չկար, բայց ժողովուրդն ընտրեց։

Չնայած ես ինձ չեմ դասում այս խմբերից որևէ մեկին, քանի որ դժգոհ եմ արդյունքներից, ու մեղավորներն իրականում, կարծում եմ՝ այլ տեղ են, բայց ցանկանում եմ գտնել համակեցության իմ բանաձևը։ Քանի դեռ չեմ մատնանշում ամենահեշտ լուծումը՝ արտագաղթը։ Ենթադրաբար մենակ չեմ։ Հայաստանցիների 25 %-ը ֆիքսել է, որ այս իշխանությունները մեր երկիրը լավ տեղ չեն տանելու։ Լա՛վ, բա ի՞նչ անենք։

Այստեղ ավելի շատ, գոնե ինձ համար, նույն իշխանության ներկայացուցիչների հետ նույն քաղաքում ապրելն է խնդիր ու նաև «ձև անենք, կարծես թե ոչ մի բան չի եղել» վիճակը։ Բայց իրականում դրան էլ պետք է թեթև նայել։ Չէ՞ որ նրանցից շատերը 2008-ին մոտ 20 % ձայն ստացած նախագահի թեկնածուի համար էին կռիվ տալիս, որի արդյունքում եղավ մարտի 1-ը։ Իսկ հիմա, երբ նույն նախագահի թեկնածուն մի թթու բառ է ասում իրենց մասին, բոլորը՝ բան ու գործ թողած, անցնում են պատասխանելու սուրբ գործին։ Այս փոքրիկ դետալը մեզ հուշում է, որ այդ նույն մարդիկ, ինչ-որ ժամանակ անց, ինչ-որ բանտախցում իր պատիժը կրող կուսակցի հանդեպ են այդպես վարվելու…

Ի դեպ, մարտի 1-ի օրինակը ես պատահաբար չբերեցի։ Շատերը, այդ թվում ես, ասում էինք՝ անկախ այն փաստից, որ ընդդիմությունն ինչ-ինչ սխալներ է գործել, մարտի 1-ի հիմնական մեղավորն այն ժամանակվա իշխանություններն են։ Բայց պարզվում է, որ հիմա, գոնե ըստ իշխանության, մոտ 4000 զոհերի համար իշխանությունները մեղավոր չեն թեկուզ այնքանով, որքան «նախկինները»՝ 10 զոհի համար…

Իրականում ես ուզում եմ ձերբազատվել այն զզվանքից ու լարումից, ինչը 2008-ից հետո կունենար շարքային «լևոնականը», կամ արդեն re-style եղած նիկոլականը իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Իհարկե, ենթադրաբար անհամեմատելի է պայմանականորեն ասված նախկինների ժամանակ երիտասարդ, լեզվին տիրապետող ու կուսակացականի (ասենք, Արմեն Աշոտյան, որի նման ինքն իր վրա աշխատած ու կայացած քաղաքական գործիչ իմ կարծիքով չկա ողջ ներկա իշխանական համակարգում) «մեղքը», օրինակ, նույն օրինակ նախկին աշխուժակ Արմեն Գրիգորյանի հետ համեմատած, բայց նույն միջին վիճակագրական ՀԱԿ-ականի համար 2008-ի իշխանության մեղքերն ավելի սարսափելի էին թվում, քան Արցախի 75%-ը հանձնածներինը։ Ինչևէ…

Իրականում այս երկրում շարունակ ապրելու իմ իրավունքի համար եմ այսպես փիլիսոփայում։ Հեշտ չի լինելու վերադառնալ նորմալին…

Բայց մենք պետք է գտնենք մեր համակեցության ձևը, մենք պետք է ձերբազատվենք մեղավոր գտնելուց ու միաժամանակ մեղավոր լինելուց։ Իհարկե, Միքայել Զոլյանին այսուհետ Սարյան փողոցում հանդիպելիս չեմ կարող առաջվա պես ջերմ բարևել, բայց չբարևել էլ չեմ կարող։ Կամ մեկ այլ և անհամեմատ ավելի հողատու Արմեն Գրիգորյանին մարզասրահի հանդերձարանում հանդիպելիս ոչ թե ուզում եմ նայել՝ ինչպես թուրքը խոզի մսին, այլ ուղղակի արհարամարհել, ինչպես ժամանակին կվարվեի իշխանամերձ մեկ այլ անդուր պատգամավորի կամ օլիգարխի հանդեպ։

Ես՝ որպես 1999-ից մասնագիտական ու առհասարակ տարբեր այլ հարցերում իշխանությանը քննադատած, իսկ 2018-ին իշխանության մաս եղած, ապա նորից նույն իշխանության հիմարությունները քննադատած մարդ, էլ չեմ ասում՝ երկիրն այս վիճակից հանելու մեր ընտանիքի՝ «զոհասեղանին» մոտենալու փորձը նկատի ունենալով, միգուցե իրավունք ունեմ չպիտակավորվելու որպես կոմֆորմիստ։

Որպես ոմանց կարծիքով երևի նախկին «սորոսական», ցանկանում եմ մեկ անգամ համակերպվել ժողովրդավարության երկար սպասված մոգական ուժին՝ վստահ լինելով, որ հենց այս դեպքում հենց դա մեզ պետք չէր։ Բայց ենթադրաբար անճարությունից կամ անելանելիությունից, այս անգամ մնում է ապավինել իրավիճակին՝ հույս ունենալով, որ կա՛մ մենք ենք գույները խտացնում, և իշխանությունն ամեն գնով պահած ընկերները իրոք մեզ այս վիճակից դուրս են բերելու, կա՛մ հակառակ դեպքում հույս ունենանք, որ նրանք իշխանությունը շուտով կորցնելու են։ Արդեն կարևոր էլ չի՝ ժողովրդավարական ի՛նչ գործիքով, կամ աշխարհաքաղաքական ի՛նչ դասավորվածության արդյունքում։

Կամ կլինի երրորդ՝ ամենավատ տարբերակը…

Որպես «իտելեկտուալ ապուշ», պարզապես կբավարարվեմ խոհանոցային նեղսրտումներով ու մեկ-մեկ էլ այստեղ դատարկվելով։

Ես ազատվում եմ երեք շերտ պարտությունից՝ պատերազմից, պատերազմից հետո մնացած իշխանությունից ու այդքանից հետո վերընտրված իշխանությունից։ Սակայն չունեմ այս ազատումից բացի այլ ճանապարհ… Անհամ ու անհույս, զուտ գոյատևման համար ազատում»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовера
Самое популярное