Վազգեն Մանուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 22-ին
ПолитическиеԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Պաշտպանները դատարանին միջնորդել էին վերացնել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին։
Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել: