«Մալխաս» մականվամբ 63-ամյա տղամարդը իր այգի մտնելու համար կրակել ու սատկացրել է «Զազո» և «Զոզո» խոշոր եղջերավոր անասուններին
Чрезвычайный случайSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է աղբյուրը, Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան քաղաքի «Աղսու» կոչվող հանդամասում Իջևանի բնակիչ 63-ամյա Վարազդատ Խ․-ն որսորդական հրացանից կրակել և սատկացրել է երկու խոշոր եղջերավոր անասուն։
Իջևանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Վարազդատ Խ․-ին, այնուհետև պարզել են, որ անասունները պատկանել են Իջևան քաղաքի բնակիչ 48-ամյա Կարինե Բ․-ին։ Արդեն ոստիկանությունում Վարազդատ Խ-ն խոստովանել է, որ նշված անասուններին սատակցրել է այն բանի համար, որովհետև մտել են իր այգին, ու ոստիկննների պահանջով ներկայացրել է իրեն պատկանող 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը, ինչպես նաև «Վալտեր» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Խոշոր եղջերավոր անասունները, որոնց կոչում էին «Զազո» և «Զոզո», տուժածի ապրուստի միջոցն էին, իսկ կրակողին գյուղում ճանաչում են «Մալխաս» մականվամբ։