Չինաստանում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 25-ի (լուսանկար, տեսանյութ)
ВидеоԱռնվազն 25 մարդ է զոհվել Չինաստանի Հենան նահանգում տեղացած հորդառատ անձրևների պատճառով։ Եվս 7-ը անհայտ կորել է, այսօր մամուլի ասուլիսում ասել է նահանգի ջրային վարչության խոսնակ Շեն Ցզիվեյը:
Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի և 5 վիրավորի մասին:
«Այս պահի դրությամբ՝ հորդառատ անձրևների արդյունքում՝ 25 մարդ է մահացել, 7 մարդ համարվում է անհայտ կորած։ Այս պահի դրությամբ՝ տարհանվել է ավելի քան 160 հազար մարդ», - ասել է նա:
Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին տեղատարափ անձրևներ տեղացին Չինաստանի կենտրոնում գտնվող Հենան նահանգում: Ամենաշատը տուժեց Չժենչժոու քաղաքը: Քաղաքի որոշ եղանակային կայաններ ունեն միջին օրական տեղումների պատմական ռեկորդ: Ըստ կանխատեսումների՝ անձրևը կշարունակվի քաղաքում առնվազն մինչև չորեքշաբթի երեկոյան: