Ողբերգական վթար Գեղարքունիքում. 32-ամյա վարորդը տեղում մահացել է
Emergency CaseԳեղարքունիքի մարզում, այսօր, հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Արցախ Քարդաշյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա․ Քարդաշյանը տեղում մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։