Աղջիկը մոռացել է անջատել միկրոֆոնը և խայտառակվել
ԱՄՆ-ից 24-ամյա բլոգեր Ալլի Ուերթը տեսանյութ նկարահանելիս մոռացել է անջատել միկրոֆոնը և խայտառակել իրեն: Նա TikTok- ի իր էջում տեղադրել է այդ ամոթալի պահի տեսագրությունը:
Կադրերում աղջիկը բողոքում է իր արտաքին տեսքից: Ուերթի խոսքերով` իր գործընկերներից ոչ ոք առցանց հանդիպման ժամանակ չի օգտագործել տեսախցիկը, և արդյունքում միայն ինքն է նստել միացված տեսախցիկի դիմաց: «Տեսեք՝ ինչ տեսք ունեմ այսօր: Ես չհասցրի մազերս ուղղել», - ասում է Ուերթը: Հանկարծ աշխատակիցներից մեկն ընդհատում է նրա մենախոսությունը: Ինչպես պարզվեց, բլոգերը մոռացել է անջատել միկրոֆոնը: «Հեյ, մենք լսում ենք քեզ, ամեն դեպքում, ասում եմ, որ իմանաս»,- ասում է տղամարդը:
Տեսանյութը TikTok-ում հավաքել է ավելի քան 900 հազար դիտում: Շատ օգտատերեր խոստովանել են, որ ահա թե ինչպիսին է իրենց ամենավատ երազը: «Ես կհրաժարվեի իմ աշխատանքից և կտեղափոխվեի մեկ այլ նահանգ»,- գրել է օգտատերերից մեկը: «Ես կուշաթափվեի, եթե ձեր տեղը լինեի»,-գրել է օգտատերերից մյուսը: