Գերմանիայում՝ ձեռնարկություններից մեկում, պայթյուն է որոտացել․ կան զոհեր (տեսանյութ)
ВидеоԳերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի Լևերկուզենի թափոնների այրման գործարանում հզոր պայթյուն է որոտացել, հայտնել են լրատվամիջոցները, ինչի վերաբերյալ ավելի ուշ ոստիկանությունից պաշտոնական հաստատում է ստացվել: Նախնական տվյալներով՝ կան զոհեր: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի արևմուտքում գտնվող Բուրիգ շրջանում: Ըստ շրջանառվող տեսանյութերի՝ դեպքի վայրից վեր է բարձրացել սև ծխի հաստ սյուն: «Currenta» արտակարգ արդյունաբերական տարածքի սեփականատերը կոչ է արել բնակիչներին թաքնվել տներում և փակ պահել դռներն ու պատուհանը: