Չինաստանում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 73-ի (լուսանկարներ, տեսանյութ)
VideoՉինաստանի տեղական իշխանությունները հայտնում են, որ Հենան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 73-ի, ավելի քան 13 միլիոն մարդ գտնվում է աղետի տարածքում:
Ավելի վաղ հաղորդվում էր 69 մահվան մասին:
«Ըստ նախնական տվյալների՝ հուլիսի 16-ից հուլիսի 28-ը՝ ժամը 12։00-ը, աղետի գոտում երկարատև անձրևների պատճառով՝ 13,66 միլիոն մարդ է եղել։ Զոհերի թիվը հասել է 73-ի», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ տվյալների՝ մինչ օրս իշխանությունները վտանգավոր շրջաններից շտապ տարհանել են ավելի քան 1,47 միլիոն մարդու: