Արարատ Միրզոյանն Ինեսսա Միրզոյանին շնորհել է ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան
ПолитическиеԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Ինեսսա Միրզոյանին շնորհել է ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1.Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Ինեսսա Միրզոյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան»,-ասված է որոշման մեջ: