Marvel կինոտիեզերքի աստղը կիսվել է շոգեբաղնիքում արված անկեղծ լուսանկարներով
ԼուսանկարներԱմերիկացի դերասանուհի Բրի Լարսոնը, ով մարմնավորել է Marvel կինոտիեզերքի Քերոլ Դենվերսի կերպարը, երկրպագուներին հիացրել է իր անկեղծ լուսանկարներով: Աստղն իր անցկացրած հանգստից կադրեր է հրապարակել Instagram-ում:
Լուսանկարներում Լարսոնը կրում է սև լողազգեստ և գայթակղիչ կեցվածք է ընդունել շոգեբաղնիքում:
«Շոգեբաղնիք, մերսում, բնություն. ի՞նչը կարող է ավելի լավ լինել: Ես սիրում եմ ձեզ: Դուք իսկապես գիտեք, թե ինչպես դա ճիշտ անել», - ֆոտոշարքին կից գրել է դերասանուհին:
Նշենք, որ Լարսոնը հազվադեպ է կիսվում նման լուսանկարներով: Հիմնականում նա նախընտրում է երկրպագուներին ցուցադրել իր առօրյա կյանքը և թե ինչպես է զբաղվում իր սիրելի մարզաձևով` ծանրամարտով: