Աշխարհի արդուկն ու լվացքն ավարտած՝ գնում եմ վերջապես հանգստանալու․ Նազենի Հովհաննիսյան
ДосугԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամի էջում գրել է․
«Քանի գիշեր չքնած, տան ամբողջ գործս արած, աշխարհի արդուկն ու լվացքն ավարտած, գրեթե ամեն գիշեր սարսափ երազներս հաղթահարած, իրերս դրեցի ու գնում եմ վերջապես հանգստանալու՝ մի քանի օրով: Սիրով կկիսվեմ տպավորություններով հընթացս, եթե, իհարկե, ձեզ հետաքրքրի:
Ամեն դեպքում, երբ զգում եմ, որ բարկությունս, սթրեսը, ու ներվս հասել են գագաթնակետին՝ արագ ինքս ինձ իզոլացնում եմ))), որ չվնասեմ ոչ ոքի ....
Ջերմ գրկում եմ բոլոր գերհոգնածներին, որոնք ինձ պես չեն դադարում պայքարելու տան հավերժական փոշու, կպչուն մտքերի ու ավելորդ իրերի ու մարդկային տխմարության դեմ))»։