London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց

Society

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց. այն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա։  Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։ 

«2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «պողպատե մանդատ» ստացած իշխանությունն անցել է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ազատ խոսքի՝ բառի բուն իմաստով «պողպատյա» արգելքներ սահմանելու անընդունելի ու անթույլատրելի պրակտիկային։ 
Իր լիազորություններն ավարտող խորհրդարանն աշխատանքային վերջին օրը հապճեպ փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում, որոնց իմաստը պաշտոնյաներին ուղղված հայհոյանքի քրեականացումն ու դրա համար նախատեսված անբնական տուգանքների սահմանումն է:

Այն է՝

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 137.1-ին հոդված.

«Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:

Զուգահեռաբար՝ Ազգային ժողովի արդեն նոր ձևավորվող ղեկավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում խորհրդարանում լրագրողների աշխատանքն էականորեն սահմանափակելու ուղղությամբ։ 

Առանձին վերցրած այս նախաձեռնություններն իրականում տեղավորվում են իշխանությունների որդեգրած ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ հակաժողովրդավարական գործելաոճի տրամաբանության շրջանակներում, որը, ի դեպ, իրականացվում է տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ջատագով երկրների ու կազմակերպությունների լուռ հովանու ներքո։ Իշխանությունների որդեգրած այս քաղաքականությունը հակասում է ինչպես Հայաստանի Սահմանադրությանը, այնպես էլ՝ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների համընդհանուր նորմերին ու դրանց պաշտպանությանն ուղղված բազմաթիվ կոնվենցիաներին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577 (2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:

Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին`

- անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,

- սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,

- ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

Հիշյալ բանաձևում ընդգծվեց նաև, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև վեճի առարկա 1087.1-րդ հոդվածով):

Իր հերթին՝ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն մի շարք հանձնարարականներ է ընդունել խնդրո առարկա հիմնախնդրի իրավական կարգավորման և շահերի ու իրավունքների ողջամիտ հավասարակշռման վերաբերյալ: Մասնավորապես, ԵԽ 

Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականում ճանաչվում է ուղղման կամ պատասխան ներկայացնելու իրավունքը` հաշվի առնելով, որ ոչ ճիշտ տեղեկատվությունը կարող է, օրինակ, վնաս հասցնել անմեղության կանխավարկածին:

ԵԽ Նախարարների կոմիտեն, մի կողմից՝ հաշվի է առել, որ արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, մյուս կողմից` նկատի է ունեցել, որ այդ ազատության իրականացումը ներառում է պարտականություն և պատասխանատվություն, մասնավորապես` կապված այլ անձանց իրավունքների կամ բարի համբավի հետ: 

Ուստի ԵԽ Նախարարների կոմիտեն գտնում է, որ ցանկալի է ապահովել անհատին պաշտպանության համապատասխան միջոցներով.
- ընդդեմ նրա վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող հրապարակման,

- ընդդեմ նրա մասնավոր կյանքին միջամտող կամ նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավն արատավորող տեղեկատվության` ներառյալ փաստերը և կարծիքները, անկախ այն հանգամանքից` այդպիսի տեղեկատվության տարածումը տեղի է ունեցել տպագիր մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության կամ պարբերական բնույթ ունեցող զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Բացի դրանից, ԵԽ Նախարարների կոմիտեի` «Մամուլի առնչությամբ անհատի պատասխանի իրավունքի մասին» դեռևս 1974թ. հուլիսի 2-ին ընդունված թիվ (74) 26 բանաձևով անդամ պետություններին առաջարկվել է, որ անձի` մամուլի հետ կապված կարգավիճակը պետք է նվազագույնը համապատասխանի հետևյալ սկզբունքներին.

- անձի վերաբերյալ զանգվածային լրատվության որևէ միջոցում հրապարակված տեղեկատվության առնչությամբ համապատասխան անհատը պետք է ունենա իր հետ կապված ոչ ճշմարիտ փաստերի ուղղման արդյունավետ հնարավորություն, առանց անհարկի ձգձգումների, որոնց ուղղման հարցում նա ունի իրավաչափ շահ, և այսպիսի ուղղումները պետք է հնարավորության դեպքում կատարվեն նույն միջոցով,

- անհատը պետք է ունենա արդյունավետ պաշտպանության իրավունք` իր հետ կապված այն փաստերի և կարծիքների դեմ, որոնք.
ա) միջամտություն են նրա մասնավոր կյանքին, բացառությամբ, երբ դա արդարացված է գերակա հանրային շահով, երբ անձը հստակորեն կամ լռելյայն համաձայնել է հրապարակմանը, կամ երբ հրապարակումը տեղի է ունեցել ընդհանուր առմամբ ընդունված պրակտիկայի պայմաններում և չի հակասում օրենքին,

բ) արատավորվել է նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը, եթե տեղեկատվությունը չի հրապարակվել տվյալ անձի հստակորեն արտահայտված կամ լռելյայն համաձայնությամբ կամ արդարացված չէ գերակա հանրային շահով և հանդիսանում է արդար քննադատություն` հիմնված ճշմարիտ փաստերի վրա:

Իրենց հերթին, Եվրախորհրդի տարբեր կառույցներ բազմիցս են շեշտել քննության առարկա խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին հետևելու անհրաժեշտությունը: Այդ դատարանը «վիրավորանքին» և «զրպարտությանն» առնչվող գործերով հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել, մասնավորապես, «զրպարտության» մասին օրենքների որոշակիության, «զրպարտության» համար պատասխանատվության համաչափության, փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունից ազատելու հիմքերի կամ «ողջամիտ հրապարակման» պաշտպանության հայեցակարգային մոտեցման, կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների կատարումը երաշխավորելու վերաբերյալ:

Քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ հիշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի (այդ թվում նաև` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2011թ. հուլիսի 11-29-ին Ժնևում ընդունված թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունը, «ARTICLE 19» կազմակերպության կողմից մշակված մոտեցումները և այլն) վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, համաձայն եվրոպական իրավական ներկա զարգացումների`

- մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում,

- մամուլի միջոցներով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք,

- այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար,

- այդ փոխհատուցումը չպետք է շփոթել պատճառած գույքային վնասի հետ,

- այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք, հակառակ դեպքում կիմաստազրկվի զրպարտություն երևույթի ապաքրեականացումը,

- զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը պետք է կրի միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը,

- պետք է ապահովվի ու երաշխավորվի «ողջամիտ հրապարակման» պաշտպանությունը,

- հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` առավել լայն պաշտպանություն պետք է ապահովվի այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավալվող բանավեճի:

Հատկապես խոսքի ու արտահայտվելու ազատության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների շտապողականությունն ու նախանձախնդրությունը ողջամիտ կասկած է հարուցում, որ այդ քայլերն ունեն պրեվենտիվ նշանակություն և ուղղված են առաջիկայում հանրային հնչեղություն ունեցող այնպիսի խնդիրների լուծմանը, որոնց համար իշխանությանը պետք է սահմանափակել քաղաքացիների տեղեկացվածությունն ու խուսափել հնարավոր հասարակական ընդվզումից։ 

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է մարդու 
հիմնարար իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների հակաժողովրդավարական բոլոր գործողությունները՝ կոչ անելով այդ արժեքների պաշտպանության հանձնառություն ունեցող միջազգային կազմակերպություններին՝ համարժեքորեն արձագանքել Հայաստանում կատարվող հակադեմոկրատական գործընթացներին՝ գործուն քայլեր ձեռնարկելով դրանք կանխելու ուղղությամբ։ 
Իշխանությունների նման գործունեությունը թույլ տալով՝ մոտ ժամանակներս կարող ենք ականատեսը լինել մի իրականության, երբ Հայաստանում հաստատվում է դիկտատուրա:

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև կոչ է անում Խորհրդարանին՝ զերծ մնալ նման ժողովրդավարության սկզբունքներին հակասող, ընդդիմացող նախագիծն օրենք դարձնելուց: 21-րդ դարում նման օրենքի ընդունումը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջացնում, այլև ծիծաղելի են մեր օրերում նման գործընթացները: Աշխարհի դեռ ոչ մի առաջադեմ երկրի չի հաջողվել այսպիսի օրենքներով պայքարել արատավոր երևույթների դեմ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular