Անգլիայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր-Առնոլդը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ
Sport«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոր երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական ակումբի հետ, հայտնում է «կարմիրների» պաշտոնական կայքը:
Transfermarkt-ի փոխանցմամբ՝ 22-ամյա եզրային պաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
«Կարմիրների» շրջանավարտ Ալեքսանդր-Առնոլդը 2016 թվականից հանդես է գալիս «Լիվերպուլի» հիմնական թիմում և մերսիսայդցիների կազմում անցկացրել է 179 պաշտոնական խաղ՝ դառնալով 10 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ: Ալեքսանդր-Առնոլդը, «Լիվերպուլի» հետ միասին, հաղթել է 2020 թվականի Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում (2019), ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում (2020) և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղի ժամանակ (2019):